National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.11.2021
Աշխատանքային քննարկում «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ
1 / 17

Նոյեմբերի 9-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ տնտեսական ոլորտով զբաղվող պատգամավորների նախաձեռնությամբ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Մասնակցել են խորհրդարանականներ, կառավարության անդամներ եւ  մեդիահանրույթի ներկայացուցիչներ:

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ նախորդ գումարման խորհրդարանում: Մինչ այժմ անցկացվել են բազմաթիվ հանրային քննարկումներ: Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի եւ  տոտալիզատորի գովազդների պարագայում կիրառել նույն սահմանափակումները, որոնք  օգտագործվում  են շահումով խաղերի ու խաղատների գովազդների դեպքում:

ՀՀ ֆինանսների  փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախագծի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն եւ հասարակությանը զերծ կպահի  մոլեխաղերով հրապուրվելու վտանգից: Նախագծի ընդունման պարագայում ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ համացանցով կարգելվի ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը:

Կարգավորումը, սակայն, մեդիաոլորտի ներկայացուցիչների շրջանում  առաջացրել է դժգոհություն: Ըստ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ կանոնների կտրուկ փոփոխությունը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների եւ եթերի բովանդակության որակի վրա:

Մեդիադաշտում կա մոտավոր հաշվարկ, թե որքան կկազմի հեռարձակող ընկերությունների ֆինանսական անկումը: Շահումով խաղերի գովազդներից ստացված մուտքերը, ըստ մեդիաներկայացուցիչների, կազմում են ընդհանուր եկամուտի 15 տոկոսը:  Կառավարությանն առաջարկվում է օրենքի կիրառումը հետաձգել երկու տարով: Հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ գովազդի արգելքն ամենեւին չի օգնելու հանրությանը զերծ պահել մոլեխաղերից: Վերջիններս առաջարկում են պայքարի  համակարգված մեխանիզմ:

Շուրջ 3 ժամ տեւած քննարկմանը օրենսդիրն ու գործադիրը հավաքագրել են բոլոր մտահոգությունները եւ կայացրել այս փուլում գործընթացը ժամանակավորապես առկախելու որոշում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է թերություններից հնարավորինս զերծ օրենքի ընդունումը: Նա հիշեցրել է՝ ժամանակը սուղ է, մոտ ապագայում օրենքի մշակումն ամբողջապես պետք է ավարտել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am